Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

«Ով մտածում է պատ կառուցելու մասին՝ կամուրջների փոխարեն, քրիստոնյա չէ»

«Ով մտածում է պատ կառուցելու մասին՝ կամուրջների փոխարեն, քրիստոնյա չէ»
19.02.2016 | 11:05

Մեքսիկայից Հռոմ վերադառնալիս Ֆրանցիսկոս պապն իր կարծիքն է հայտնել ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածու Դոնալդ Թրամփի մասին` նրան «ոչ քրիստոնյա» անվանելով գաղթականների վերաբերյալ տեսակետի համար:
Daily Mail-ը գրում է, որ Հռոմի պապը ձեռնպահ է մնացել ամերիկացի կաթոլիկներին խորհուրդ տալուց` քվեարկե՞ն Թրամփի օգտին, թե՞ ոչ: Պատասխանելով լրագրողների հացերին` պապը մեջբերել է միլիարդատիրոջ որոշ արտահայտություններ, հատկապես` ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև պատ կառուցելու խոստման մասին, երբ նախագահ դառնա: «Մարդը, որ մտածում է միայն պատ կառուցելու մասին, որտեղ հնարավոր է, և ոչ թե կամուրջներ, քրիստոնյա չէ»,- ասել է Ֆրանցիսկոս պապը: ԱՄՆ հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը պատասխանել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կցանկանա իրեն տեսնել նախագահ: Reuters-ը գրում է. «Եթե ԴԱԻՇ-ը հարձակվի Վատիկանի վրա, որը, ինչպես բոլորին հայտնի է, ԴԱԻՇ-ի համար գլխավոր ավարն է, ես խոստանում եմ, որ պապը կերազի ու կաղոթի, որ Դոնալդ Թրամփը լինի նախագահ»: Նա պապի դիրքորոշումն «ամոթալի» է անվանել:

Դիտվել է՝ 911

Մեկնաբանություններ